Լուծումներ պնեվմո թափքով մեքենաների համար
Լուծումներ կոշտ թափքով մեքենաների համար

Բեռի կշռող համակարգը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ տվյալներ մեքենայի բեռնվածության մասին։ Կախված տրանսպորտային միջոցի թափքի տեսակից, կցորդի կամ կիսակցորդի առկայությունից՝ կատարվում են քաշի փոփոխման հաշվարկներ։
Իդեալական է համարվում ինչպես ռեսսորային, այնպես էլ պնեվմո թափք ունեցող կցորդների, ինքնաթափների, աղբատարների, կոմերցիոն բեռնատարների պարզ և ճշգրիտ չափման համար։

Ոլորտները՝

  • Հանքարդյունաբերություն
  • Ճանապարհաշինություն
  • Ապրանքների բեռնարկղային փոխադրում
  • Գյուղատնտեսություն

Կոշտ թափքով մեքենաների կշռող համակարգերի յուրահատկություններն ու առավելություններն են՝

  • մեքենայի շահագործման առավելագույն դրական մակարդակի ապահովում
  • աշխատանքի արտադրողականության բարձրացում
  • գերծանրաբեռնվածության կանխարգելում և բեռնվածության համաչափ բաշխման վրա ծախսվող ժամանակի կրճատում
Տվյալների ճշգրտություն-2-8%

Կշռող համակարգեր դիմային բեռնիչների համար

MT Group ՍՊԸ-ի արտադրած MT կշռող համակարգերը հանդիսանում են լավագույն լուծումը դիմային բեռնիչների շերեփի բեռնվածությունը չափելու համար։
Կշռումը կատարվում է ստատիկ ռեժիմում, երբ շերեփը հասնում է կշռման կետին։ MT կշեռքների ճշգրտությունը համապատասխան է և երբեմն նույնիսկ գերազանցում է արտասահմանյան համանման սարքավորումներին։

Մեկ միավորը բաղկացած է՝

  • Ճնշման տվիչ-(1հ.)
  • Արձանագրիչ-(1հ.)
  • Շերեփի դիրքի ֆիքսման տվիչ-(1հ.)

Կշեռք ամբարձիչների համար

Ամբարձիչների համար նախատեսված կշռող համակարգերը ծառայում են որպես բեռնարկղերի ստատիկ վիճակում կշռման համար՝ ինչպես արտադրամասերում, այնպես էլ բաց տարածքներում։
Վերոնշյալ սարքերը լայնորեն օգտագործվում են պահեստներում, շինարարական ձեռնարկություններում, երկաթուղային կայաններում և նավահանգիստներում:

Ի տարբերություն նույն՝ առավելագույն կշռման սահման(ԱԿՍ) ունեցող հարթակներով կշեռքների, այս սարքերը՝

  • տարածք չեն զբաղեցնում
  • տեղադրման հատուկ պայմաններ չեն պահանջում
  • ավելի դյուրին են օգտագործման մեջ։
ԱԿՍ – 5000ր
Դիսկրետություն - 2կգ Անվտանգ գերծանրաբեռվածություն (կրիտիկական) – 125% (400%) ԱԿՍ-ից Ջրակայունության սանդղակ - IP65 Ջերմաստիճանային թույլատրելի տատանումներ - -20°С - +40°С

Կոնտակտներ

Հասցե ՝ Աբելյան 6/4

  • Հեռ.՝ +374 44   77 66 76
  • Էլ-հասցե՝
  • mtgrouparmenia@gmail.com
  • info@mtgroup.am